AM
28 August 2001 - 17:01 AMT

ԱՄՆ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ

ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ, Ջորջ Բուշի խորհրդական Էլիզաբեթ Ջոնսը Բաքվում կայացած մամլո-ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մինչեւ 2001 թվականի վերջը: Նրա կարծիքով, երկու երկրների նախագահների բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին արդեն հիմա թույլ են տալիս կողմերին առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձեւը: «Որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները վերջնականորեն համոզված լինեն բանաձեւի կենսունակության մեջ, անհրաժեշտ է միայն ժողովրդի վստահությունը»,- ընդգծեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության նախագահի տեղակալը: Այսպիսով, Էլիզաբեթ Ջոնսը կրկին հաստատեց, որ միջնորդները մտադիր չեն հրաժարվել կարգավորման փարիզյան սկզբունքներից, որոնք ժամանակին ընդունել էին նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: