Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ալյուրի գինը Հայաստանում բավականին ցածր է համաշխարհային գների հետ համեմատած: Դեռ ավելին, նրա տվյալների համաձայն, օգոստոսին հացահատիկի գինը նվազել է 20 տոկոսով, և այսօր 1 կգ բարձրորակ ալյուրը Հայաստանի մանրածախ վաճառակետերում արժի 200 դրամ:
Իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար PanARMENIAN.Net-ի թղթակիցը մոնիտորինգ է անցկացրել Երևանի մի շարք վաճառակետերում: Այսպիսով պարզել է, որ կշռելի 1 կգ բարձրորակ ալյուրն արժի 270 դրամ, իսկ 1 կգ փաթեթավորված ալյուրը` 340-450 դրամ:
Ինչ վերաբերում է հնդկացորենին, ապա այն կրկնակի թանկացել է` 1 կգ-ը 400 դրամից հասնելով մինչև 800 դրամ: Այդ առիթով ՏՄՊՊՀ-ն հաղորդել է, որ առաջին անգամ սկսվել է մոնիտորինգ` «այդ շուկայում տնտսուբյեկտների կենտրոնացումը բացահայտելու համար»: