AM
7 September 2010 - 10:18 AMT

Վլադիմիր Պուտին. « Nabucco»-ի հաջողության շանսերը փոքր են

«Nabucco»-ի հաջողության շանսերը փոքր են: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի մասնակիցների հետ հանդիպմանը: «Nabucco»-ի գլխավոր խնդիրը անհրաժեշտ երաշխավորված ծավալների բացակայությունն է»,-ասել է ՌԴ վարչապետը: . «Ռուսաստանը ոչինչ չի առաքելու, Իրանում այդ հանքերը դեռ մշակված չեն, Ադրբեջանի ունեցած ծավալները փոքր են, բացի այդ, Ադրբեջանը պարտավորվել է գազն առաքել Ռուսաստան»,-ասել է ՌԴ վարչապետը:

«Կա նաև Թուրքմենստանը, սակայն դեռևս պարզ չեն նրա հնարավորությունները, քանի որ այնտեղից 30 մլրդ խմ գազ է առաքվում Չինաստան»,-ասել է նա: «Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև նաև տարածքային վեճ կա Կասպից ծովի բաժանման շուրջ, նման պայմաններում դժվար է այդ համակարգը ստեղծել, ես դեռ շատ մեղմ եմ ասում, նույնիսկ անհնար է»,-ասել էՊուտինը:

Այս ամենն, ըստ Պուտինի, մեծ հարցականի տակ է դնում «Nabucco»-ի իրականացումը: «Սակայն, տեսականորեն կարող է գտնվել մի ընկերություն, որը միլիարդներ կներդնի»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: