2020 թ. Հայաստանում արտադրվող հիդրոէլեկտրաէներգիայի ծավալը կարող է կազմել երկրում արտադրվող ողջ էներգիայի 20 տոկոսը, հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ելույթ ունենալով նորվեգական Norsk Energi ընկերության և «Հիդրոէներգետիկա» ընկերության նոր նախագծի շնորհանդեսում, որն ուղղված էր փոքր հիդրոէներգետիկայի բնագավառի բազմաթիվ մասնակիցների գործունեության խթանմանը: «Վերջին մեկ տարում մենք կարողացանք Հայաստանում կրկնապատկել հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, և տվյալ պահին այն կազմում է երկրում արտադրվող ամբողջ էներգիայի 10 տոկոսը», – ասել է նա:
Նա նաև ավելացրել է, որ այդ տեսակետից Նորվեգիայի փորձը հատկանշական է` երկրում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 90 տոկոսը արտադրում են ՀԷԿ-երը: