AM
8 September 2010 - 13:18 AMT

UITE-ն սպասում է կառավարության պատասխանին «Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության մասին» օրենքում շտկումներ կատարելու մասին

ՏՏ ձեռնարկությունների միությունը սպասում է կառավարության պաշտոնական պատասխանին «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքում առաջարկված շտկումներ կատարելու մասին: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net_ի թղթակցի հարցին, ասել է ՏՏ ընկերությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Երկակի նշանակության ապրանքների փոխադրման հին համակարգն օրենքում այլևս չկա, իսկ նորը ուժի մեջ չի մտել»,- ասել է ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: