Սեպտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»՚ ԲԲԸ-ում կայացել է 2,5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք: Մեկ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363.2 դրամ: Փակման գինը կազմել է 363 դրամ:
Ընդ որում, ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363,87 դրամ, սեպտեմբերի 9-ի համեմատ նվազելով 0,3 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 463,72 դրամ է` ավելանալով 0,13 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,79 դրամ, ինչը սեպտեմբերի 9-ի ցուցանիշից քիչ է 0,01 կետով: Այս մասին հայտնում է Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը: