AM
13 September 2010 - 09:35 AMT

Վրաստանն առավել պարզեցրել է զբոսաշրջիկների մաքսային ստուգման ընթացակարգը

Վրաստանի հսկիչ անցակետերում սահմանի հատումը զբոսաշրջիկների համար առավել կպարզեցվի, և համապատասխան ստուգման համար կծախսվի 3-4 րոպե: Այդ մասին կառավարության` Բաթումում կայացած արտագնա նիստում հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:

Նրա խոսքով, պարզեցումը վերաբերվելու է հարևան պետություններից Վրաստանի սահմանի հատման ՀԱԿ-ում իրականացվող ընթացակարգերին: Մարդատար ավտոմեքենաները երկիր են մտնում հիմնականում Հայաստանից և Ադրբեջանից:

Վրաստանի ՆԳ նախարարն ընդգծել է, որ մաքսատունը ստուգելու է միայն բեռնատար ավտոմեքենաները, իսկ մնացածներով կզբաղվի ոստիկանությունը: Նրա խոսքով, շուտով նույն կերպ կաշխատի նաև Սարպիի մաքսատունը (Թուրքիայի հետ սահմանին), որտեղով այցելուները կկարողանան նույնպիսի կարգով մուտք գործել երկիր: