«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը ՏՄՊՊՀ-ը պատրաստվում է ներկայացնել շահագրգիռ կողմերին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության իրավական դաշտի կատարելագործման նպատակով Օերնքում առաջարկվող փոփոխություններին ծանոթանալու ու նաեւ սեփական առաջարկություններն անելու հնարավորություն կունենան գործարարներն ու սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները:
Շահագրգիռ կողմերրի հետ համատեղ քննարկումների արդյունքում ստացված առաջարկներով հարստացած օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը, հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: