Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմմոնին: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, զրուցակիցները քննարկեցիին հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված հարցեր: Բացի այդ, Ռ.Քոչարյանն ու Մ.Լեմմոնը շոշափեցին ղարաբաղյան կարգավորման թեման, քննարկեցին օգոստոսի 1-3 անցած ԱՊՀ անդամ-երրկրների ոչ պաշտոնական վեհաժողովի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Նշենք, որ Մ.Լեմմոնի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսին: Նա այդ պաշտոնում աշխատեց վերջին երեք տարվա ընթացքում: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակված Ջոն Օրդուեյը, որը 1999 թվականից աշխատել է որպես Ռուսաստանում ամերիկյան դեսպանատան երկրորդ պաշտոնատար դեմք:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: