AM
16 September 2010 - 10:58 AMT

Հայաստանին նվիրված մի շարք ցուցահանդեսներ կկազմակերպվեն Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում

Սեպտեմբերի 25-ին Սմիթսոնյան թանգարանի ամենամյա ամսագրում կներկայացվի Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանը: Համալիր ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են հետևյալ թեմատիկ ցուցահանդեսները. «Ովքե՞ր են հայերը», «Հայկական ազգային հագուստը», «Ջեկ Գևորգյանի արվեստը», ինչպես նաև ցուցանմուշներ, որոնք պատմում են Հայաստանի երաժշտական և կիրառական արվեստի մասին:

Սմիթսոնյան թանգարանում կազմակերպվելու է նաև ցուցահանդես` Թուրքիայում շարունակվող հայկական պատմական հուշարձանների ոչնչացման` մշակութային կոտորածի մասին: .