Հայաստանում և Ադրբեջանում «Ինտերնյուսի» ներկայացուցչությունները սկսել են աշխատել ինտերնետում հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի մասին ֆիլմի վրա: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի հեղինակ Գեղամ Վարդանյանը, ֆիլմը կազմված է քարոզչության մասին պատմությունների շարքից, որը տարվում է ինչպես երկու երկրների ավանդական ԶԼՄ-ներում, այնպես էլ ինտերնետում:
Բացի ֆիլմից, նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի օնլայն հրատարակությունների խաչաձև դիտարկում: Ստեղծվելու է նաև հատուկ կլիշեների բառացանկ, որոնք կիրառում են երկու երկրների ԶԼՄ-ները: