Ազգային գրադարանի էլեկտրոնային ֆոնդում շուրջ 4 հազար գիրք կա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: «Էլեկտրոնային գրքերի մի մասը մեզ են տրամադրել հրատարակչությունները: Շուտով գրադարանը ձեռք կբերի թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումներ»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ Ազգային գրադարանի վերանորոգված մասնաշենքը, որ կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով, զգալիորեն կփոխի որոշ ֆոնդերի վիճակը: Ըստ նրա, շենքում անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն գրապահոցներում: Վերանորոգումը կավարտվի 2011-ին, վերանորոգված մասնաշենքում կլինի վարչական մասը, կկատարվի գրքերի վերականգնում, կտեղավորվի տպագրության թանգարանը:
«2012թ. լրանում է հայ տպագրության 500-ամյակը, նոր թանգարանում կներկայացվեն 1512-2012թթ. գրքեր»,-ասել է Ռաֆիկ Ղազարյանը: