AM
18 September 2010 - 08:30 AMT

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010-ի արդյունքներով կանխատեսում է ՀՆԱ-ի 3-4 տոկոս աճ

Ընթացիկ տարվա արդյունքներով տնտեսական աճի ցուցանիշը կգերազանցի բյուջեով նախատեսված 1.2 տոկոսը և կկազմի 3-4 տոկոս: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերվում է գնաճին, ապա այն, նրա խոսքերով, 4±1,5 տոկոսով կգերազանցի բյուջեով նախատեսված նպատակային ցուցանիշը: