AM
20 September 2010 - 11:38 AMT

Ազգային անվտանգության ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ծառայողական պարտականությունները բարձր կատարելու համար Հայաստանի Հանրապետության ԱԱԾ եւ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են` ՀՀ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ Ռուբեն Հրաչյայի Աբրահամյանը, ՀՀ ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Մարտիրոս Անդրանիկի Եսայանը, ՀՀ ՊՊԾ սպա, ավագ լեյտենանտ Կարո Հարությունի Կարապողոսյանը, ՀՀ ՊՊԾ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Գարեգինի Հայրապետյանը, ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հարություն Սերգեյի Ղազարյանը, ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Նիկոլայի Մանուկյանը, ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր Արմեն Լյովայի Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ – բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արա Ռուբենի Մնացականյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: