AM
22 September 2010 - 11:28 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Աճել են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գները

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 20.09.2010-26.09.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները: Ըստ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, հաստատվել են հետևյալ գները արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 13609.09 (+134.98), բացթողնման գին` 14792.49 (+146.72), արծաթ` գնման գին` 220.18 (+6.27), բացթողնման գին` 239.33 (+6.82), պլատին` գնման գին` 17045.67 (+321.04), բացթողնման գին` 18527.90: