ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն, այսուհետ, բաժանորդագրվելով «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանին, կարող են ձեռք բերել «MTS 236» բջջային հեռախոս առանց կանխավճարի` ամսական վճարելով ընդամենը 880 դրամ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Դասական դիզայնով այս հարմարավետ հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:
Նման կերպ հեռախոսը ձեռք բերելիս` հետագա 12 ամիսներին սակագնային պլանով նախատեսված ամսավճարին ավելանում է 880 դրամ: Առաջարկը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: