Հայկական «Կոնվերս բանկը» սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում կատարող հաճախորդներին առաջարկում է անվճար VISA ELECTRON և VISA CLASSIC վճարային դեբետային քարտեր: Ինչպես հաղորդում է «Կոնվերս բանկի» մամլո ծառայությունը, բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով 100-ից մինչև 500 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ կամ դրանց համարժեք փոխանցում ստացող և ուղարկող հաճախորդներին բանկն անվճար կտրամադրի VISA ELECTRON քարտ, իսկ 500 և ավելի ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ կամ դրանց համարժեք արտարժույթի դեպքում կտրամադրվի VISA CLASSIC քարտ: «Կոնվերս բանկը» ՓԲԸ-ն ներկայումս անդամակցում է MIGOM, MONEYGRAM, CONTACT, BLIZKO, LEADER, INTEREXPRESS, «Բիստրայա պոչտա», «Զոլոտայա կոռոնա» փոխանցման համակարգերին:
Բանկը հանդիսանում է ARCA, VISA վճարային համակարգերի լիիրավ անդամ, իսկ MASTERCARD վճարային համակարգի աֆիլիատ անդամ: Բանկն ավանդատու-հաճախորդների համար դեռևս մարտ ամսից սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ, համաձայն որի` ՀՀ դրամով 6 ամիս և ավելի ժամկետով ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին ևս բանկը քարտի տրամադրումը և սպասարկումը իրականացնում է անվճար: