AM
23 September 2010 - 12:41 AMT

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 362.76 դրամ

Սեպտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 361.7 դրամ:

Ընդ որում, սեպտեմբերի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 362.76 դրամ` սեպտեմբերի 22-ի համեմատ ավելանալով 0.47 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 483.99 դրամ` ավելանալով 0.64 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել` 11.71 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: