AM
24 September 2010 - 10:48 AMT

Հայկական եկեղեցիների վերականգնումն ոչ թե լավություն է Թուրքիայի կողմից, այլ նրա պարտականությունն է

Հայ հասարակությունը միավորվել է այնպիսի կարևոր խնդրի շուրջ, ինչպիսին հայկական Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը: Նրա խոսքերով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումը, որը հրաժարվել էր ներկայացուցիչներ ուղարկել պատարագին մասնակցելու համար, ճիշտ էր:

Իր հերթին, պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը նշել է, որ ժամանակակից Թուրքիան, վերականգնելով որոշ հայկական եկեղեցիներ և վանքեր, հայ ժողովրդին լավություն չի անում, այլ միայն կատարում է Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: