AM
31 July 2001 - 18:18 AMT

ԱԷԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼՈՎ

Մեծամորի ՀԱԷԿ-ի աշխատակիցները նամակով դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ ասվում է աշխատավարձի չվճարման դեմ բողոքի գործադուլ հայտարարելու մտադրության մասին: Ատոմակայանի մոտ 500 աշխատակիցներ սպառնում են օգոստոսի 7-ից դադարեցնել բոլոր ծառայությունների աշխատանքները, բացառությամբ նրանցից, որոնք ապահովում են միջուկային ռեակտորի եւ օգտագործված միջուկային վառելիքի անվտանգությունը: Նամակում ասվում է , որ աշխատակիցները կվերադառնան իրենց աշխատանքային տեղերը միայն այն դեպքում, եթե վճարվի անցած 4 ամիսների աշխտավարձը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: