Առաջին կիսամյակում Ադրբեջանի նավթավերամշակող գործարանները ներքին եւ արտաքին շուկաներում կարողացան իրացնել շուրջ 3 միլիոն տոննա նավթամթերք, ինչը գրեթե 9%-ով պակաս է 2000 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշներից: Ինչպես նշվում է ազային Վիճակագրության պետկոմիտեի հաշվետվության մեջ, նավթավերամշակող գործարանների արտադրանքի 69%-ը վաճառվել է տեղական շուկայում եւ միայն 31%-ը` արտահանվել արտերկիր` հիմնականում Իրան: Համեմատած 2000 թվականի համապատասխան ցուցանիշների հետ` նավթամթերքների առաքման ծավալները տեղական շուկա կրճատվել են 20%-ով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: