Հայաստանի որոշ շրջաններում` Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունւքքւմ, արդեն երաշտ է առձանագրված: Դրա մասին վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ հայտնեց գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը: Ինչպես «Արկա» գործակալությանն են հայտնել կառավարության ապարատի հասարակության հետ կապերի վարչությունում, բերքը նաեւ լուրջ տուժել է կարկտահարման հետեւանքով: Այնուամենայնիվ նախարարը պնդում է, որ «այս տարի 100 տ ցորեն ավել կհավաքվի, քան նախորդ տարում»: Պրոբլեմներ չպետք է լինեն նաեւ խաղողի հետ: Այդքան էլ վատ չէ իրադրությունը պտուղների հետ: Այս կանխատեսումները թույլ են տալիս նախարարին պնդել, որ «մթերումների հարցում լուրջ խոչընդոտներ չեն լինի»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: