ՀՀ տնտեսությունների համար նախատեսված 1000 տոննա սերմացու ցորենով բեռնված 16 գնացքները սեպտեմբերի 26-ին ժամանել են Այրումի կայարան, իսկ այսօր երեկոյան երկար սպասված գնացքները կհասնեն Մասիս կայարան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են «ՌեյլՎնեշտրանս» ԲԲԸ-ից:
ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ի նիստի ժամանակ հաստատել է 2010-2014թթ. սերմնաբուծության զարգացման և ցորենի սերմերի արտադրության ծրագիրը: