AM
28 July 2001 - 13:07 AMT

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵՑ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ «Միասնություն» խմբակցության նիստը, որտեղ որոշվեց խմբակցության քարտուղարի պաշտոնից ազատել ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանին: Նոր քարտուղար ընտրվեց ՀԺԿ շարքերն օրերս լքած Գագիկ Ոսկանյանը: Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող խմբակցության անդամները հրավիրված լինելով նիստին` բոյկոտեցին այն: Մեկնաբանելով խմբակցության քարտուղարի ազատման որոշումը, ՀԺԿ շարքերը վերջերս լքած խորհրդարանի փողնախագահ Գագիկ Ասլանյանը նշեց, որ ՀԺԿ-ն` ունենալով խմբակցությունում ընդամենը ութ ձայն, չի կարող ներկայացնել քարտուղար: Ինչպես հայտնի է, ՀԺԿ շարքերը լքած պատգամավորներն իրենց թվաքանակով գերազանցում են այժմ ՀԺԿ անդամ հանդիսացող պատգամավորներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: