AM
27 Սեպտեմբեր 2010 - 10:06 AMT

«ԱրմենՏել»-ի հաճախորդներին 3G ռոումինգը հասանելի է 72 երկրի 110 օպերատորի ցանցում

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին: 2010 թ-ի սեպտեմբերի 23-ի դրությամբ Beeline բջջային ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G և GPRS-ռոումինգ Ավստրիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սիրայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկների օպերատորների հետ:

Beeline հաճախորդների համար 3G-ռոումինգը հասանելի է 72 երկրի 110 օպերատորի ցանցում, GPRS- ռոումինգը` 129 երկրում 245 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 66 երկրում:

«Հայաստանի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը ռոումինգ-գործընկերների քանակով ավանդաբար հանդիսանում է առաջատարը: Ռոումինգ ծառայությունը հասանելի է ոչ միայն ցամաքում, այլ նաև մի շարք նավերում և որոշ ավիաընկերությունների օդանավերում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօրվա դրությամբ «ԱրմենՏել»-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: