AM
27 September 2010 - 11:43 AMT

«ԱրմենՏելի» հաճախորդների համար 3G ռոումինգը հասանելի է դարձել աշխարհի 72 երկրների 110 օպերատորների ցանցերում

Beeline հաճախորդների համար 3G ռոումինգը հասանելի է դարձել աշխարհի 72 երկրների 110 օպերատորների ցանցերում, GPRS-ռոումինգը` 129 երկրների 245 օպերատորների ծածկույթում, իսկ CAMEL-ռոումինգը` 66 երկրների 128 օպերատորների ցանցերում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունից, 2010 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ Beeline հաճախորդների համար բացվել է 3G ռոումինգ և GPRS ռոումինգ Ավստրիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սիրիայի, Մեքսիկայի և այլ երկրների մի շարք օպերատորների ցանցերում: «ԱրմենՏելի» ռոումինգ-գործընկերների ընդհանուր թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրներում: