AM
28 September 2010 - 10:50 AMT

Բելառուսն առաջարկում է Հայաստանին արտադրել փոքր տրակտորներ

Բելառուսի առևտրի նախարարությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կբանակցեն փոքր տրակտորների արտադրության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում հայտարարել է Բելառուսի առևտրի նախարար, երկկողմ հայ-բելառուսական հանձնաժողովի համանախագահ Վալենտին Չեկանովը:

«Մենք առաջարկել ենք փոքրածավալ տեխնիկայի հավաքման արտադրամաս ստեղծել, քանի որ Հայաստանի պայմանները թույլ չեն տալիս մեծ հզորություններ օգտագործել»,-լրագրողներին է ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ըստ նրա, բելառուսական կողմն արդեն տրամադրել է Հայաստանին մի քանի նման տրակտոր,սակայն, «ցանկալի է, որ արտադրությունն աշխատի»: