AM
29 September 2010 - 11:25 AMT

Միխայիլ Բաղդասարովը չի պատրաստվում վաճառել «Արմավիայի ակցիաները»

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը չի պատրաստվում վաճառել «Արմավիայի» ակցիաները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Այսօր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ որոշ հայկական ԶԼՄ-ների կողմից տարածված այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է ավիաընկերության մամլո քարտուղարը: