«Chevron» ընկերության Բաքվի գրասենյակը տարածել է հաղորդագրություն Ապշերոնի ծովային բլոկում առաջին հետախուզական հորանցքի հորատման արդյունքների մասին: Հաղորդագրությունում ասվում է, որ հորանցքը, որի հորատումը սկսվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին, հուլիսի 18-ին վերացվել է: Պարզվեց, որ ստորին շերտերում հայտնաբերվել է ածխաջրածինների որոշակի քանակություն, որը, սակայն, անհրապույր է առեւտրական տեսակետից: Հորանցքի խորությունը կազմում է 6500 մետր. այն հորատվել է 520 մետր ծովի խորության վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: