2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնանկումը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 0.9% նվազման արդյունք է: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.7%-ով:
Ընդ որում, 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.6%:
Այդ թվում պարենային ապրանքների գինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) կազմել է 111.6%, ոչ պարենային ապրանքներինը` 106.1%,ծառայությունների սակագներինը`105.2%, իսկ հունվար-սեպտեմբերին 2009թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 107.8%, 107%, 111.1% և 107.5%: