AM
30 September 2010 - 09:04 AMT

Հայաստանում արձանագրվել է համակարգիչների արտադրության աճ

2010-ի օգոստոսին Հայաստանում արտադրվել է 84 համակարգիչ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2010-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 1007 համակարգիչ, ինչը 11 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն շրջանի համեմատ (907 համակարգիչ):