AM
25 July 2001 - 14:41 AMT

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ազգային Ժողովի եւս երկու պատգամավոր հայտարարեց Ժողովրդական կուսակցության շարքերից դուրս գալու մասին: Աշոտ Գալոյանը եւ Միսակ Մկրտչյանը հետեւեցին խմբակցության իրենց նախկին ութ գործընկերների` Հմայակ Հովհաննիսյանի, Վլադիմիր Բադալյանի, Արմեն Խաչատրյանի, Ռոբերտ Ենգոյանի, Մանվել Բադեյանի, Գագիկ Ոսկանյանի, Վանյա Հովհաննիսյանի եւ Սամսոն Սարգսյանի օրինակին: Այսպիսով «Միասնություն» խմբակցությունում մնացել է ընդամենը ութ ՀԺԿ անդամ: Կուսակցությունը լքել են նրա առավել կարկառուն գործիչները, որոնք կանգնած էին նրա ակունքների մոտ: Մեկնաբանելով ՀԺԿ-ում ստեղծված իրադրությունը` նախագահ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ դիտվող գործընթացները կուսակցության կողմից անցկացվող «լղոզած» քաղաքականության հետեւանք են: «Կուսակցությունը իր չէ, որպեսզի այն ժառանգաբար ստանալ»,- ասաց երկրի ղեկավարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: