AM
30 September 2010 - 13:14 AMT

«ԱրմենՏել»-ը 70%-ով նվազեցրել է շարժական ինտերնետի սակագինը «Ինտերնետ բոլորի համար» ծառայության շրջանակում

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային հեռախոսակապի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար շարժական ինտերնետի սակագնի նվազեցման մասին «Ինտերնետ բոլորի համար» ծառայության շրջանակում: Փոխանցված/ստացված տվյալների մեկ մեգաբայթի սակագինը 90 դրամ է նախկին 150 դրամի փոխարեն:

«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը ունիվերսալ հնարավորություն է այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են օգտվել ինտերնետից առանց լրացուցիչ կարգավորումներ կատարելու հեռախոսում: Այս ծառայությունը հարմար է հատկապես այն մարդկանց, ովքեր հազվադեպ են օգտվում ինտերնետից և վերջիններիս անհրաժեշտ է ստանալ արագ տեղեկատվություն` օրինակ իմանալ չվերթի ժամը, ստուգել էլեկտրոնային փոստը և այլն»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը հնարավորություն է ընձեռում միանալ ինտերնետ ցանցին անմիջապես հեռախոսի բրաուզերի միջոցով: Եթե սակագնային փաթեթը, որից տվյալ պահին օգտվում է բաժանորդը, նախատեսում է շարժական ինտերնետի ավելի ցածր սակագին, ապա նա ինքնուրույն կարող է կարգավորել GPRS-ինտերնետը խորհրդատվության համար զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելել Beeline սպասարկման և վաճառքի գրասենյակ:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը ակտիվացնելու վճար և ամսական բաժանորդավճար նախատեսված չէ: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է զանգահարել 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելել Beeline սպասարկման և վաճառքի գրասենյակներ: