AM
30 September 2010 - 13:17 AMT

Հայաստանը և Գերմանիան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Գերմանացի ձեռնարկատերերն ակնկալում են Հայաստանում գտնել նոր գործընկերներ: Երևանում է գտնվում Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը ԱՊՀ երկրների հետ փոխազդեցության բաժնի պետ Անդրեաս Նոյմանի գլխավորությամբ` նպատակ ունենալով մասնակցել հայ-գերմանական բիզնես համաժողովին: Համաժողովի կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալությունն է:

Ա. Նոյմանը կարծում է, որ մեծ պոտենցիալ կա գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համար, որտեղ կարելի է փոխանակել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և նրա պահպանման փորձը: