Ազգային-ժողովրդավարական դաշինքը, որը ղեկավարում է ԱԺՄ շարքերից հեռացած Արշակ Սադոյանը, պատրաստվում է անցկացնել բողոքի ակցիա քաղաքային հեռախոսներից օգտվելիս րոպեավճարի կիրառման դեմ: Սադոյանը հայտարարեց, որ ցույցը տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 17.30-ին, չնայած, որ Երեւանի քաղաքապետարանը որոշում է ընդունել այն տեղափոխել 15.00: Սադոյանը գտնում է, որ. «երկրի ղեկավարների ճնշմամբ` քաղաքապետարանը ցույցը տեղափոխելով օրվա ամենաշոգ ժամին, անում է ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմասնակցեն ցույցին»: Ըստ «Առկա» գործակալության տեղեկությունների, ԱԺԴ ղեկավարությունը մտադիր է հայցով դիմել դատարան` քաղաքապետարանի որոշումը անվավեր ճանաչելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: