AM
20 July 2001 - 17:07 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Այսօր Երեւանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի մասին իր գոհունակությունը հայտնեց Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Միջին Ասիայի մասնաճյուղերի փոխնախագահ Յոհանես Լինն: Ըստ Լիննի խոսքերի` 1977թ. Հայաստան կատարած իր վերջին այցից հետո երկրում տեղի են ունեցել դրական փոփոխություններ, տնտեսության կարեւորագույն ճյուղերում անց են կացվել ռեֆորմներ: Ի. Լինն ընդգծեց, որ ընթացքում են 13 ծրագրեր` 270մլն. դոլար ծավալով: Նա նշեց նաեւ, որ Համաշխարհային բանկը գոհ է Նյու-Յորքում կայացած` Հայաստանում ներդրումների վերաբերյալ կոնֆերանսի արդյունքներից եւ Փարիզում կայացած դոնոր-երկրների հանդիպումից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: