AM
20 July 2001 - 16:36 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ
ՁԵՒԱՎՈՐՎՈՂ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԱՎԻՃԱԿԻ ԵՒ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՂԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԻՐԸ

Ռուսաստանի Ֆեդերացիայի Խորհուրդն այսօր վավերացրեց ձեւավորվող ուժերի կարգավիճակի եւ կոլեկտիվ անվտանգության միջոցների համակարգի մասին եղած համաձայնագիրը, որը վավերացվել էր այս տարվա ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային Ժողովի կողմից: Համաձայնագիրը ստորագրված էր կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարների կողմից 2000թվականի հոկտեմբերի 11-ին Բիշկեկում: Նրա մասնակիցներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Բելոռուսը,մ Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղստանը: Ֆեդերացիայի խորհրդում վավերացված փաստաթուղթը սահմանում է կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների զինվորական ձեւավորումների իրավակարգը, որոնք խմբավորված են արտաքին ռազմական հարձակումներին դիմագրավելու նպատակով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: