Հայաստանի միջազգային համախառն պաշարները 2010 թ. օգոստոսին կազմել են 1839 մլն ԱՄՆ դոլար` տարվա սկզբի համեմատ կրճատվելով 163,71 մլն դոլարով կամ 8,2%-ով:
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտաքին ակտիվները կազմել են 1797,8 մլն դոլար` տարվա սկզբի համեմատ կրճատվելով 49,5 մլն դոլարով կամ 2,8%-ով:
Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառման հատուկ իրավունքների (SDR) ծավալը 2010 թ. օգոստոսի վերջին կրճատվել է երկրորդ եռամսյակի սկզբի համեմատ 66,4%-ով (82,79 մլն դոլար) և կազմել 41,9 մլն դոլար:






