AM
4 October 2010 - 12:27 AMT

Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելը

Ընդ որում, ընթացիկ տարում կարկուտի պատճառով Եղվարդում նշված գյուղացին հավաքել է ընդամենը 1,4 տոննա ցորեն 1 հեկտարից, այն դեպքում, երբ նա կարող էր առանց ավելորդ ծախսերի նույն գումարով գնել նույն ծավալի ցորեն՝ 130-140 դրամ վճարելով 1 կգ համար:

Պետք է նշել, որ բերքի մեծ մասը տուժում է կարկուտից: Երկրի գյուղատնտեսության նախարարությունը վերջապես ձեռնամուխ է եղել այդ խնդրի լուծմանը, և հուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան: Կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար հարկավոր է տեղադրել շուրջ 250 կայան, ինչը 1-2 տարի կտևի:

Զարմանալի չէ, որ տարեցտարի, ցորենի ցանքատարածությունները Հայաստանում կրճատվում են, և քանի դեռ գյուղացին պաշտպանված չէ բերքի կորուստից, երկրի գյուղատնտեսությունը չի զարգանա: