AM
4 Հոկտեմբեր 2010 - 13:39 AMT

Ինտերնետից օգտվողները քվեարկում են հայկական տառատեսակները ОС Android-ում ընդգրկելու օգտին

Ինտերնետից օգտվող հայ սպառողները սկսել են ակտիվ քվեարկել հայերենի տառատեսակները Google կորպորացիային պատկանող Android համակարգի բջջային սարքերի օպերացիոն համակարգում ընդգրկելու օգտին: Այսօրվա դրությամբ հայկական տառատեսակների օգտին քվեարկել է շուրջ 200 մարդ:

Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցին է ասել Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի նախագահ Խաչիկ Գևորգյանը, ակցիայի միայն առաջին օրը քվեարկել է 120 մարդ, ինչը գերազանցում է քվեարկության սկզբից ի վեր քվեարկածների (86 մարդ) քանակը: Ըստ Գևորգյանի, օրինակ, արաբական տառատեսակները ներառվել են ОС Android համակարգում հավաքելով ընդամենը 7 907 ձայն:

«Սմարթֆոնների տեղայնացմամբ պետք է զբաղվեն, առաջին հերթին, բջջային օպերատորները, որոնք ներմուծում են դրանք Հայաստան: Հարկավոր է որ Unicode համակարգի հայկական տառատեսակները ընդգրկվեն սմարթֆոնների օպերացիոն համակարգերում»,-ասել է Խաչիկ Գևորգյանը: Հայկական տառատեսակներ կան միայն Nokia հեռախոսների երկու մոդելներում, ինչպես նաև iPhone 3G и iPhone 4G սմարթֆոններում: Քվեարկել հայկական տառատեսակների համար կարելի է հետևյալ հղումով՝ http://code.google.com/p/android/issues/detail?id=4230&q=Armenian&colspec=ID%20Type%20Status%20Owner%20Summary%20Stars.