AM
5 October 2010 - 06:40 AMT

ԱՄՀ և ՀԲ ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-10-ը Վաշինգտոնում

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա խորհրդակցությունը կրկին կհամախմբի կենտրոնական բանկերի ղեկավարներին, ֆինանսների և զարգացման նախարարներին, մասնավոր հատվածի ղեկավարներին և գիտնականներին գլոբալ հարցերի քննարկման համար, այդ թվում` համաշխարհային տնտեսության հեռանկարների, աղքատության վերացման և կառույցների կողմից տրամադրվող օգնության արդյունավետության հարցերի:

Ինչպես նշվում է ՀԲ պաշտոնական կայքում, ԱՄՀ և ՀԲ ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-10-ը Վաշինգտոնում: