AM
5 October 2010 - 07:02 AMT

ՏՄՊՊՀ նախագահը Յալթայում կներկայացնի ՀՀ-ում մրցակցային քաղաքականության իրավիճակը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ուկրաինայի Յալթա քաղաքում կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի(МСАП) հերթական`32-րդ նիստին:

Նիստի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդես կգա «ՀՀ-ում մրցակցային քաղաքականության իրավիճակի եւ զարգացման միտումների մասին» զեկույցով:

Ինչպես հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ոչ միայն առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների, այլեւ այդ ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների համատեղ իրականացրած քայլերի արդյունքները, առկա խնդիրներն ու համագործակցության զարգացման հեռանկարները:

ԱՊՀ ՀՔՄԽ 32-րդ նիստի մասնակիցներին տեղեկատվություն կներկայացվի նաեւ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ: