AM
19 July 2001 - 17:55 AMT

ԱՅՍՕՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

Հայաստանի էներգաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման տենդերի մասնակիցների նախնական որակավորումը կհայտարարվի 2001 թվականի հուլիսի վերջերին: Դրա մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը: Նա նշեց նաեւ, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է էներգահամակարգերի սեփականաշնորհման մասին օրենքների փաթեթը: Նախարարի խոսքերով` տենդերին կմասնակցեն նախկին հավակնորդները, սակայն բանակցություններ են վարվում նաեւ այլ շահագրգռված ընկերությունների հետ: Գալուստայանը նաեւ ակնարկեց, որ ընկերությունների կոնսորցիումի ստեղծումը հադնիսանում է հենց իրենց` տենդերի մասնակիցների գործը: Նրանք պետք է համաձայնության գան` ղեկավարվելով ցանցերի սեփականաշնոորհման մասին օրենսդրությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: