AM
5 Հոկտեմբեր 2010 - 08:58 AMT

Հայ փորձագետներ. Վրաստանի աշխարհագրական դիրքը Երևանին ստիպում է զիջող լինել Թբիլիսիի հետ հարաբերություններում

Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան հերթական անգամ ապացուցեց, որ պաշտոնական Թբիլիսին մերժում է Վրաստանում հայկական գործոնի առկայությունը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Միտք» Վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Նրա խոսքով, վրացական կողմը Գրիգոլ Վաշաձեի այցի ժամանակ միտումնավոր խոչընդոտներ ստեղծեց «Վերին Լարս» ՀԱԿ աշխատանքի համար, որպեսզի այդպիսով շեղի Հայաստանի ուշադրությունը Ջավախքի հայերի խնդիրներից և մի շարք զիջումներ ստանա Երևանի կողմից: Փորձագետն առաջարկել է նաև արգելել հակահայկական հայացքներ ունեցող վրացական քաղաքական գործիչների մուտքը Հայաստան:

«Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանն իր հերթին հայտնել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանն առաջնահերթ նշանակություն է տալիս առևտրատնտեսական և հաղորդակցության ոլորտի հարցերին` չլուծված թողնելով Վրաստանի, մասնավորապես Ջավախքի հայերի խնդիրները: «Ներկայիս քաղաքականությամբ հայկական ղեկավարությունը թույլ է տալիս, որպեսզի Վրաստանը շահագործի իր աշխարհագրական դիրքը, և այդ գործոնը «Դամոկլեսյան սրի» պես կախված է Վրաստանի հայ բնակչության գլխին»: