ՀՀ կառավարությունը հոկտեմբեր 7-ի նիստում հաստատել է ՀՀ օրենսդրությունում նվազագույն աշխատավարձի մասին վերաբերյալ փոփոխությունները: Ինչպես նշել է կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանում նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամից կդառնա 32.5 հազար դրամ, ինչը կարտացոլվի 2009-2011թթ. կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում: