AM
7 Հոկտեմբեր 2010 - 09:37 AMT

«Հայռուսգազարդ»-ում այնուամենայնիվ հաստատել են դեպի Հայաստան ռուսական գազի առաքման դադարեցման մասին վրացական վարկածը

«Հայռուսգազարդ»-ում հաստատել են դեպի Հայաստան ռուսական գազի առաքման դադարեցման մասին վրացական վարկածը, որի համաձայն դա կապված է վերականգնողական աշխատանքների հետ Հյուսիս-Հարավ գազամուղի վրա:

Վրաստանի գազի մատակարարման ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ կատարել Ղազախ-Սագուրամո 1000մմ-ոց գազամուղի վրա: Ըստ վրացական ԶԼՄ-ների, հայկական և ռուսական կողմերը տեղեկացված էին այդ մասին: Սակայն, սկզբում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղարը տեղյակ չէր այդ մասին և պարզաբանումներից հետո միայն հաստատեց վրացական վարկածը: