Ադրբեջանի պաշտոնական շրջաններն ըմբռնումով են վերաբերվում Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը, որն ընդունված էր ղարաբաղյան հակամարտության կողմեր հանդիսացող պետությունների մայրաքաղաքներ կատարած այցից հետո: Այդ մասին տեղեկացնում է «CNA» գործակալությունը վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղ. բաժնի ղեկավար` Նովրուզ Մամեդովին: Մամեդովն ասել է, որ համանախագահների հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ է արվում փոխզիջման գնալ, չի որակավորվում որպես Բաքվին զիջումների գնալու պարտադրանքի փորձ: Նախագահի վարչակազմ ներկայացուցիչը նշել է, որ դրա հետ մեկտեղ, որոշակի հարցերում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքը կարող է չհամընկնել ադրբեջանական կողմի դիրքորոշմանը: Մամեդովը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունները կշարունակվեն: Ենթադրվում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 1-ին կամ 2-ին: Այդ օրերին Սոչիում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնոկան վեհաժողովը, իսկ առայժմ պաշտոնապես չհասատված տվյալներով Սոչիի գագաթնաժողովում կքննարկվեն տարածքային հակամարտությունների խաղաղ կարգավորման հեռանկարները Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Մերձդնեստրում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: