AM
16 July 2001 - 16:13 AMT

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Շաբաթ օրը Մոսկվայում կայացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի արտահերթ նիստում լուծվեց կադրային հարցը: Վարչության նախագահ եւ միաժամանակ գլխավոր տնօրեն նշանակվեց տնօրենների խորհրդի անդամ, Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Կարեն Կարապետյանը: Ընկերության նախկին տնօրեն Ռոլանդ Ադոնցը ացատվեց իր զբաղեցրած պաշտոնից «իր անձնական դիմումի համաձայն»: Կարապետյանի փոխարեն ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ ընտրվեց Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Աշոտ Մնացականյանը: Նիստի ժամանակ քննարկվեց այն տնտեսական եւ ֆինանսական իրավիճակը, որում հայտնվել է ընկերությունը Հայաստանի պետական սեկտորի ձեռնարկությունների կողմից օգտագործվող բնական գազի դիմաց պարբերական չմուծումների պատճառով: 2001թ. հուլիսի մեկի տվյալներով գազի սպառողների դեբիտորական պարտքը գերազանցել է 30 մլն. դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: