AM
7 October 2010 - 11:15 AMT

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է 1 դրամով ZTE-G S319 և ZTE-G S315 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 1 դրամով ZTE-G S319 և ZTE-G S315 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր ձեռք կբերեն «Քեզ համար Էքսկլյուզիվ» կամ մարզային կանխավճարային սակագնային փաթեթ` 3000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում: Իսկ «Ազատ շփում» կանխավճարային սակագնային փաթեթին միանալիս բաժանորդը կստանա հեռախոս 1 դրամով` վճարելով միայն սակագնային փաթեթի արժեքը:

«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն ընդամենը կես տարի առաջ մեկնարկեց Beeline բրենդավորված հեռախոսների վաճառքը Հայաստանյան շուկայում, սակայն դրանք արդեն մեծ ճանաչում ունեն: Նոր առաջարկը նպատակ ունի դրաձնելու այս հեռախոսները հնարավորինս հասանելի մեր բաժանորդների համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սարքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գերադասում են հիմանական ֆունկցիաներով և մատչելի գնով հեռախոս: Հեռախոսասարքերն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի քարտերով և վաճառվում են վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Կախված հեռախոսների մեծ պահանջարկից յուրաքանչյուր բաժանորդ կարող է ձեռք բերել միայն մեկ հեռախոս: Առաջարկը չի վերաբերում այն բաժանորդներին, ովքեր ձեռք են բերել Beeline բրենդավորված հեռախոս 990 դրամով նախկինում հայտարարված ակցիայի շրջանակում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: