AM
7 October 2010 - 11:17 AMT

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,72 դրամ

Հոկտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 150 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 361.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 361.50 դրամ:

Ընդ որում, հոկտեմբերի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,72 դրամ, հոկտեմբերի 6-ի համեմատ ավելանալով 0,25 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 503,67 դրամ է` ավելանալով 3,96 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12,15 դրամ, ինչը հոկտեմբերի 6-ի ցուցանիշից ավելի է 0,08 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: